22:49 , 30 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Չինաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում:BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` պաշտոնական Պեկինը Հարավչինական ծովում ԱՄՆ գործողություններն անվանել է «վտանգավոր և սադրիչ»:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ ծովակալ Ջոն Ռիչարդսոնի հետ զրույցում այս մասին հայտարարել է Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ու Շենլին:
«Չնայած ՉԺՀ կառավարության հաստակամ առարկություններին և բազմաթիվ բանակցություններին, ամերիկյան կողմը չինական Նյանշա կղզիների շրջան է ուղարկել «USS Lassen» հրթիռային ականակիրը: ԱՄՆ-ի նման գործողությունները վտանգի են ենթարկել Չինաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը վնաս հասցրել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Դրանք չափազանց վտանգավոր և սադրիչ են»,- նշել է Ու Շենլին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ