22:43 , 30 հոկտեմբեր, 2015
Սիրիայի շուրջ հանդիպմանն ընդհանուր դիրքորոշում է գտնվել բանակցությունները շարունակելու համար: Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Դրանք հասարակ բանակցություններ չեն, սակայն դրանք պատմական էին, քանի որ առաջին անգամ բանակցությունների համար սեղանի շուրջ հավաքվել են բոլոր խաղացողները: Ես կարծում եմ, որ մենք ունենք որոշակի ընդհանուր դիրքորոշում, որը կարող ենք զարգացնել ապագայում»,- նշել է նա: