ԱՄՆ-ը փոխել է Սիրիայի հանդեպ իր դիրքորոշումը


22:37 , 30 հոկտեմբեր, 2015

AMN kongresAraratnews.am-ը գրում է.

Վաշինգթոնը Մոսկվայի հետ համաձայն է Սիրիայի, որպես ամբողջական եւ աշխարհիկ պետության պահպանման անհրաժեշտության հարցում, ինչպես նաեւ համակարծիք է, որ արաբական հանրապետության ժողովուրդը պիտի որոշի իր ճակատագիրը՝ ընտրությունների միջոցով։ Այդ մասին ասել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը, տեղեացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք համաձայն ենք, որ այդ սարսափելի, արդեն հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին քաղաքական լուծում է պետք։ Մենք համամիտ ենք նաեւ, որ պետք է կանխել ԻՊ-ի եւ այլ ծայրահեղական խմբերի  հետագա նվաճումները։  Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է պահպանել սիրիական պետությունը, պետական հաստատությունները, ինչպես նաեւ պահպանել Սիրիան որպես ամբողջական, աշխարհիկ պետություն », -տեղեկացրել է Թեֆթը՝ պատասխանելով «ՎԿոնտակտե» սոցցանցի օգտատերերի հարցերին։

Ինչպես հայտնել է դիվանագետը, «մենք համամիտ ենք, որ սիրիական ժողովուրդը պիտի որոշի իր ճակատագիրը ազատ եւ արդարացի ընտրությունների միջոցով»։