Անի. ժամանակի ստվերը. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Ուրուգվայում


21:07 , 30 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ուրուգվայի Հիշողության թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվում է «Անի. ժամանակի վեհ ստվերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Ինչպես տեղեկացնում է  cooltivarte.com-ը` բացման արարողությունը կուղեկցվի պարային-երաժշտական միջոցառմամբ` մաեստրո Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ: 

«Հայոց թագավորության մայրաքաղաք Անին` քառասուն դռների, հարյուրավոր պալատների և հազար  ու մի եկեղեցիների քաղաքը, հավասարապես մեծ նշանակություն է ունեցել իր ժամանակի քաղաքների` Կոստանդնուպոլսի, Բաղդադի, Կահիրեի հետ», -  ասել է ցուցադրության համակարգող Լարա Երկանյանը:

Ցուցադրության կազմակերպմանն աջակցել են Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարար, Հայաստանի պատվավոր հյուպատոս  Ռուբեն Աբրահամյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը: