20:33 , 30 հոկտեմբեր, 2015
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Դեպքի առթիվ ավելի վաղ նյութեր էին նախապատրաստվել ոստիկանությունում, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել: