Քրդական ինքնավարության կառավարության ղեկավար Օմար Ալուշտան այսօր մեղադրել է Էրդողանին այլ պետության ներքին գործերին խառնվելու մեջ


21:30 , 30 հոկտեմբեր, 2015

Սիրիայի տարածքում նոր ձևավորված քրդական ինքնավարության կառավարության ղեկավար Օմար Ալուշտան այսօր Էրդողանին մեղադրել է այլ պետության ներքին գործերին խառնվելու մեջ՝ նկատի ունենալով նոր ձևավորված Քրդական ինքնավարությանը: Ինչպես նաև մեղադրել է Օսմանյան կայսրությանը, ով էթնիկ զտումների սկիզբ դրեց Թելլ-Աբյադում արաբ աշխարհազորայինների միջոցով: Օմար Ալուշտան ասել է նաև, որ YPG-ի գլխավորությամբ ստեղծված ինքնավարությունը ստեղծում է Ժողովրդավարական հասարակություն շարժումը (DEM)` մասնակցությամբ արաբների, քրդերի, հայերի և թուրքերի: DEM-ը կլինի այն լոկոմոտիվը, որով Քրդական ինքնավարությունը կինտերգրվի աշխարհին: