Սիրիայում ձևավորված քրդական միավորումը ձևավորել է կառավարություն և կառավարման խորհուրդ


20:01 , 30 հոկտեմբեր, 2015

Սիրիայի տարածքում ձևավորված քրդական միավորումը՝ Թելլ-Աբյադ կենտրոնով, ձևավորել է կառավարություն և կառավարման խորհուրդ: Կառավարման խորհուրդում ընդգրկված են արաբներ, քրդեր, հայեր և թուրքեր: Քրդական ինքնավարության պետական լեզուն քրդերենն է, և դպրոցներում այսուհետ առարկաները լինելու են քրդերեն: 
Այս ամենի ներքո ուշագրավ մի փաստի եմ ուզում անդրադառնալ: ԱՄՆ-ի աջակցությունը վայելող այս քրդական ինքավարությունն այսօր Թուրքիային մեղադրել է հայերին 1914-1915թթ. իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանելու մեջ: Այնուհետև ասվում է, որ հայերը եկել և ուս ուսի տված ապրել ու պայքարել են Թելլ-Աբյադում քրդերի և արաբների հետ: 
Սպասենք Էրդողանի հիստերիկ արձագանքին: