19:29 , 30 հոկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ալկոհոլ
Ալկոհոլը ծխախոտից հետո համարվում է տարածվածությամբ երկրորդ պատճառը, որը քաղցկեղ է առաջացնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները պնդում են, որ ալկոհոլը բերանի, կերակրափողի, լյարդի, հաստի աղիի, կանանց մոտ՝ կրծքի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն է:
Կարմիր միս
Փոքր քանակությամբ կարմիր միսն օգտակար է:
Սակայն ԱՀԿ-ն միսը դասել է քաղցկեղ առաջացնող հավանական մթերքների շարքին:
Այդ իսկ պատճառով, օգտագործելով այն ամեն օր, մարդիկ ռիսկի են դիմում հիվանդանալ հաստ աղիի քաղցկեղով:
Սպիտակ ալյուր
Սպիտակ ալյուրը մշակումից հետո կորցնում է իր գրեթե բոլոր սննդարար հատկությունները: Դեռ ավելին՝ սպիտակ ալյուրից մթերքները սպիտակեցնում են քլորով, որից թունավորումը կարող է հանգեցնել մահվան:
Սպիտակ ալյուրը գլիկեմիկ մթերք է, այդ իսկ պատճառով բացասական ազդեցություն է գործում արյան մեջ շաքարի պարունակության վրա՝ դրանով իսկ բարձրացնելով ուռուցքային հիվանդությունների ռիսկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ