Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը. Armlur.am


18:42 , 30 հոկտեմբեր, 2015

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստըArmlur.am-ը գրում է.

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈՒ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության և անվտանգային համակարգի հեռանկարային զարգացման համատեքստում կարևորել է պաշտպանության արդեն երկրորդ ռազմավարական վերանայման գործընթացի անհրաժեշտությունն ու արդիականությունը: Գործընթաց, որի վերջնանպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ երկարաժամկետ և կայուն զարգացումը, ընդլայնել զինված ուժերի մարտական կարողությունները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ