22:06 , 30 հոկտեմբեր, 2015
Սանդրա Բալոքը գլխավոր դերը կկատարի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի «կանացի» ռիմեյքում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
1960թ. ֆիլմի ռիմեյքում տղամարդկանց բոլոր նշանակալի դերերը կփոխվեն կանանց դերերով: Ջորջ Քլունին, որը խաղացել է 2001թ. համանուն ռիմեյքում և դրա երկու սիքվելներում, կլինի նախագծի պրոդյուսերը:
Ֆիլմի ռեժիսորը կլինի «Սոված խաղեր»-ի ռեժիսոր Գերի Ռոսը, ֆիլմի ստեղծմանը կմասնակցի նաև 2001թ. ռիմեյքի հեղինակ Սթիվեն Սոդերբերգը:
Լյուիս Մայլսթոունի «Օուշենի 11 ընկերները» էկրան է բարձրացել 1960թ.: 11 վետերան-դեսանտայինների մասին պատմող ֆիլմում, որոնք որոշել են Լաս Վեգասի 5 խաղատուն թալանել, խաղացել են նաև Ֆրենկ Սինատրան, Դին Մարտինը, Ջոշ Հովարդը: