Հայ դատի հանձնախումբը կարևորում է Պարագվայի «արիությունը, ջանքերն ու նվիրումը» Ցեղասպանության ճանաչման հարցում


17:06 , 30 հոկտեմբեր, 2015

Հայ դատի հանձնախումբը կարևորում է Պարագվայի «արիությունը, ջանքերն ու նվիրումը» Ցեղասպանության ճանաչման հարցումPanorama.am-ը գրում է.

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Պարագվայի խորհրդարանի կողմից հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության փաստը միաձայն ճանաչելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է այն մարդկանց քաջությունը, ջանքերն ու նվիրումը, որոնց շնորհիվ պատմական ճշմարտությունը հաղթեց մերժողական ճնշումներին:

«Պարագվայը կամավոր սկզբունքով միացավ հանուն արդարության, ճշմարտության և հիշողության մղվող միջազգային պայքարին և վեր է բարձրացում ժամանակակից ու աջակցող Հարավային Ամերիկայի դրոշները»,-նշվում է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ