17:00 , 30 հոկտեմբեր, 2015
Յուրաքանչյուր տնտեսուհի գիտի, որ անկողնային սպիտակնեղենը պետք է լվանալ մեկ-երկու շաբաթը մեկ անգամ: Իսկ ի՞նչ կասես քո բարձի մասին: Դժվար թե դու այն լվանաս կամ ուղարկես քիմմաքրման տարին երկու անգամ: Բայց այն ևս մեծ ուշադրություն է պահանջում, չէ որ դու քնում էս նրա վրա:
Ժամանակի ընթացքում բարձերի վրա, քրտնարտադրության պատճառով, առաջանում են դեղին լաքաներ, իսկ ներսում՝ փոշի և կեղտ: Եվ գնել նոր բարձ, տարին մի քանի անգամ, դա ելք չէ: Որպեսզի վերադարձնել բարձերի ճերմակությունը, մենք պատրաստել ենք քեզ համար բարձերի ճիշտ լվանալու հետևյալ տարբերակը:
Ի դեպ, այս եղանակով կարելի է լվանալ թէ՛ բամբակյա, թէ՛ բմբուլե և թէ՛ սինթետիկ բարձերը:
Ինչպես ճիշտ լվանալ բարձերը
1. Հանել բարձի երեսը. Դրանք պետք է լվանալ առանձին: Եթե քո բարձն ունի հատուկ պահպանիչ ծածկ, դա նույնպես լվա առանձին:
2. Դնել բարձերը լվացքի մեքենայի մեջ: Ավելի լավ է լվանալ երկուսն իրար հետ, այսպես մեքենան կարող է պահպանել համաչափությունը, և բարձերը չեն դիպչի մեքենայի պատերին:
3. Ավելացնել լվացքի միջոց /հեղուկ/ : Որպեսզի արդյունավետ ճերմակեցնել բարձերը և ազատվել դեղին գույնից, լցնել մեկ բաժակ լվացքի փոշի, մեկ բաժակ ճերմակեղնող հեղուկ և մեկ բաժակ բոր:
4. Լվանալ մաքսիմալ տաք ջրում: Անհրաժեշտ է նաև պարզաջրել երկու անգամ, որպեսզի քիմիան չմնա:
Ահա և վերջ: Դրանից հետո անհրաժեշտ է լավ չորացնել բարձերը: Լվացքի ժամանակ կարելի է լվացքի մեքենայի մեջ գցել թենիսի գնդակներ, բարձերի փափկությունը պահպանելու համար: