17:15 , 30 հոկտեմբեր, 2015Exclusive
Արմուշի փոքր որդին՝ Էդուարդը, արդեն երեք ամսական է. փոքրիկը կրկնակի երջանկություն է բերել ընտանիքին։ Դերասանն առաջինը BlogNews-ին է վստահել որդու լուսանկարները։ Արմուշի կինը՝ Լուսինեն, մեզ զրույցում ասաց, որ շատերն Էդուարդին նմանեցնում են ավագ եղբորը՝ Դանիին։


«Նայում եմ Դանիի փոքր ժամանակվա նկարներն ու տեսնում, որ նմանություն շատ կա, սակայն Էդուարդը շատ ավելի թմբլիկ է, քան Դանին այդ տարիքում։ Թեև Դանին Արմուշին է նման, համեստություն չեմ անի և կասեմ, որ Էդուարդն ավելի շատ ինձ է նման»,- ասաց Լուսինեն ու հավելեց, որ Էդուարդը շատ հանգիստ փոքրիկ է։ «Ի տարբերություն Դանիի՝ նա ինձ շատ չի տանջում։) Նույնիսկ երբ սոված է լինում, համեստորեն սպասում է, մինչև կաթը պատրաստեմ, իսկ երբ ծվծվում է, Դանին է ինձ շատ օգնում. վազելով «սոսկան» տանում է, հետը խոսում, զբաղեցնում, մինչև կաթը պատրաստեմ»,- նշեց մայրիկը։ Լուսինեն պատմեց նաև, որ երեխաների սենյակում փակցված է Դանիի մեծ նկարը, և փոքրիկը շատ ուշադիր նայում է այդ նկարին, խոսում հետը, ծիծաղում։)

Դերասանի կինը պատմեց, որ Արմուշը հիմա ավելի հաճախ է տանը լինում, քան այն ժամանակ, երբ Դանին էր ծնվել. «Այն ժամանակ ընդհանրապես տանը չէր, լինում, որովհետև գործերն ավելի շատ էին։ Հիմա կարողանում է հարմարեցնել, գալ տուն, երեխային սիրել ու էլի գնալ իր գործերին»։
Պարզվում է՝ ավագ եղբայրը սկզբնական փուլում խանդով է վերաբերվել Էդուարդին։ «Դանին պապային էլ էր խանդում, քանի որ հայրը նրա իդեալն է, Դանին սովոր էր, որ բոլորի ուշադրության կետրոնում ինքը լինի, և հանկարծ հայտնվեց Էդուարդը։ Մեր հյուրերը նախ գնում էին նրա մոտ, հետո՝ Դանիի։ Մենք իրեն ասացինք, որ Էդուարդն իր փոքր եղբայրն է, ինքը պետք է պաշտպանի նրան, ուշադիր լինի եղբոր նկատմամբ։ Հիմա նա մեծ եղբոր դերի մեջ է, որն իրեն շատ է դուր գալիս։ Շատ ուշադիր է, հենց երեխան լացում է, գալիս, ասում է՝ մամա, երեխեն լացում ա, սոված ա, կաթ տուր։)»,- ասաց Լուսինեն։




Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի