Փորձագետ. Բանկերը հաճախորդների համար հասկանալի համակարգեր չեն ստեղծում


15:40 , 30 հոկտեմբեր, 2015

Փորձագետ. Բանկերը հաճախորդների համար հասկանալի համակարգեր չեն ստեղծումPanorama.am-ը գրում է.

Հայաստանում հեռահար բանկային ծառայությունները մեծ տարածում չունեն, քանի որ ինտերնետից օգտվողների կեսը երիտասարդներ են, ովքեր բանկի հետ կապ չունեն, իսկ բանկի հետ կապ ունեցողներն էլ քիչ գրագետ են. «Ինչքան տարիքն ավելի մեծ է, շատ փող ունեն, ինտերնետից օգտվելու հնարավորությունները, պատկերացումները թույլ են»: Ամերիաբանկի կողմից կազմակերպված «Հիմնավորված է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Բացի այս, ըստ նրա, շատ մարդիկ, երբ փողը չեն շոշափում, վախենում են ծախսել, չնայած այդ կարծրատիպն այսօր արդեն կոտրվում է օնլայն-առևտրի միջոցով:

«Հետաքրքիր ֆենոմեն է՝ Հայաստանում օնլայն առևտուրն աճում է ավելի արագ, քան բանկային հեռահար ծառայությունները: Մարդիկ ավելի շատ ծախսում են դրսից ապրանք ձեռք բերելու վրա, քան ներսում ՝ բանկային համակարգում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ