10 սարսափ ֆիլմեր նրանց համար, ովքեր չեն կարողանում դիտել սարսափ ֆիլմեր


20:30 , 30 հոկտեմբեր, 2015

Երբեմն մենք ցանկանում ենք սուր զգացողություններ ապրել ու զգալ, թե ինչպես է ադրենալին արտազատվում ուժեղ էմոցիաներից։ Ինչևէ, կան մարդիկ, ովքեր չեն կարողանում սարսափ ֆիլմեր դիտել։ Հենց այդ մարդկանց համար էլ առանձնացրել ենք մի քանի սարսափ ֆիլմեր, որոնք դիտելիս ստիպված չեք լինի փակել Ձեր դեմքը։

 ① Ուրիշները

The Others

Գրեյսի երեխաները հանկարծակի առեղծվածային ինչ-որ հիվանդությունից սկսեցին տառապել՝ չկարողանալով դիմանալ բնական լույսին։ Նա նրանց հետ տեղափոխում է Անգլիայի առափնյա կղզիներից մեկում գնվող մի առանձնատուն, որտեղ նրանք ապրում են մշտական կիսախավարի մեջ։ Կինն անհամբերությամբ սպասում է Երկրորդ աշխարահամարտի ավարտին ու ամուսնու վերադարձին։

Անիծվածների կղզին

Shutter Island

Ամերիկացի երկու դատական պրիստավներ հետաքննում են հոգեկան հիվանդ բանտարկյալների համար նախատեսված կլինիկայից փախուստի դիմած կալանավորի անհետացումը։ Նրանք մեկնում են Մասաչուսեց նահանգի կղզիներից մեկը, որտեղ գտնվում է այդ կլինիկան։ Հետաքննության ընթացքում նրանք ստիպված են լինում առերեսվել ստի մի ամբողջ սարդոստայնի ու անհավանական փաստերի հետ։

 Հնձում

The Reaping

Գլխավոր հերոսուհին յուրահատուկ հոբբի ունի, նա առասպելներ է հողմացրիվ անում։ Մտադրվելով մերկացնել հերթական չարաբաստիկ լեգենդը՝ նա մեկնում է Տեխաս նահանգի՝ Աստծու կողմից մոռացված փոքրիկ քաղաք, որի բնակիչները՝ կրոնական ֆանատիկները, հավատացած են, որ իրենց բոլոր անհաջողությունների համար մեղավոր է փոքրիկ աղջիկը։

 ④ Փայլատակում

The Shining

Ջեք Թորենսը ժամանել է նրբաճաշակ առանձնացված հյուրանոց, որպեսզի որպես պահակ աշխատի իր կնոջ ու տղայի հետ «մեռած սեզոնի» ընթացքում։ Թորենսը նախկինում երբեք այստեղ չէր եղել, սակայն նրան սկսում են տանջել մռայլ կասկածները և տարօրինակ հիշողությունները։

⑤ Ողջ կմնան միայն սիրեկանները

Only Lovers Left Alive

Ադամն ու Եվան հին ժամանակներից ապրող վամպիրներ են։ Ադամը ծեր ռոքեր է Դետրոյթից, ով լռություն ու հանգստություն է ցանկանում։ Իսկ Եվան ծայրահեղ կենսախինդ ու շփվող անհատ է, ով ժամանել է այլ երկրից՝ իր սիրեկանին դեպրեսիայից հանելու համար։ Սակայն անդորրը խանգարում է Եվայի հանկարծակի հայտնված քույրը՝ Ավան։

 Յոթ

Seven

Թոշակի անցնելու օրվանից 7 օր առաջ խուզարկու Ուիլյամ Սոմերսեթի մոտ միանգամից երկու գլխացավանք է հայտնվում. երիտասարդ գործընկեր Միլսն ու մի սպանության առանձնակի ծանր դեպք։ Նա համոզված է, որ այս հանցագործությանը կհաջորդեն մյուսները։ Խուզարկուն ընտրության առաջ է կանգնում. վերադառնալ աշխատանքին կամ հեռանալ ու գործը հանձնել քիչ փորձառություն ունեցող իր գործընկերոջը։

 ⑦ Քերի

Carrie

Աչքի չընկնող արտաքինով Քերի անունով աղջիկը տելեկինեզի ունակություններով է օժտված։ Կրոնական ֆանատիկ մոր ճնշումներն ու հասակակիցների կողմից ծաղրի ենթարկվելը միայն ավելի շատ են բորբոքում նրա գերբնական կարողությունները։ Ավարտական երեկույթի ժամանակ դասընկերները որոշում են դաժանորեն կատակել նրա հետ, ինչը մահացու հետևանքների է հանգեցնում։

 

  28 օր հետո

28 Days Later

Մահացու վիրուսը յուրաքանչյուր կենդանի արարածի դիպչելիս դրան գիշատիչ հրեշի է վերածում։ 4 շաբաթ անց ամբողջ Անգլիայում բռնկվում է սարսափելի համաճարակ։ Շատ մարդիկ էվակուացվում են, մյուսներն անվտանգ վայրեր են փնտրում՝ փրկության հույսով։

 ⑨ Բանալի բոլոր դռների համար

The Skeleton Key

25-ամյա Քերոլիայն Էլիսն աշխատանքի է տեղավորվում ծեր հաշմանդամ Բեն Դևերոյին խնամելու համար Լուիզիանայից ոչ շատ հեռու գտնվող առանձնատանը։ Շուտով աղջիկը բավականին տարօրինակ ու անբացատրելի իրադարձությունների ականատես է դառնում ու որոշում բացահայտել գաղտնիքները, որոնք թաքցնում է հիվանդ տղամարդու կինը։

 Սև կարապ

Black Swan

Բալետի թատրոնի պրիմա պարուհու մոտ, ով ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել զգացմունքների ու զգացմունքայնության բացակայությունը բեմում, անսպասելիորեն մրցակցուհի է հայտնվում։ Հերոսուհին վախենում է առանց գլխավոր դերի մնալ, իսկ մրցակցությունը սրվում է պատասխանատու ներկայացման օրվա մոտեցման հետ։