Չինաստանում երկրորդ երեխա ունենալու իրավունքից կօգտվի 100 միլիոն ամուսնական զույգ. սոցիոլոգներ


15:12 , 30 հոկտեմբեր, 2015

kinezi-1388273108-419431-730x493China Daily-ի փոխանցմամբ՝ սոցիոլոգները կանխատեսում են, որ Չինաստանում համապատասխան արգելքի վերացումից հետո երկրորդ երեխա ունենալու իրավունքից կօգտվի մոտ 100 միլիոն ամուսնական զույգ։

Փորձագետների կարծիքով՝ երկրորդ երեխա հիմնականում կունենան այն ընտանիքները, որոնք ապրում են գյուղերում, և դա տեղի կունենա աստիճանաբար, ոչ թե անմիջապես։

Պեկինի համալսարանի սոցիոլոգ Լյու Ձեհուն հայտարարել է, որ մոտ ժամանակներս այդ իրավունքից կօգտվեն 1970-ական թվականներին ծնվածները, որոնք այրվում են «վերջին ավտոբուսը բռնելու» ցանկությունից։ Գիտնականը վստահություն է հայտնել, որ 1980-ական և 1990-ական թվականներին ծնվածները մեծ ցանկություն չունեն շուտափույթ ունենալու երկրորդ երեխա։