Բլատերը խոստովանել է, որ ՖԻՖԱ-ն գաղտնի որոշումներ է կայացրել


14:52 , 30 հոկտեմբեր, 2015

stream_imgAraratnews.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը խոստովանել է, որ աշխարհի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ որոշումը գաղտնի գործարքով է որոշվել, հաղորդում  է BBC sport-ը:

Համաձայն նույն գործարքի` 2022 թվականի առաջնությունը պետք է ԱՄՆ-ին տրվեր, սակայն հետագայում քվեարկության ընթացքում որոշ կողմեր  ձայնը տվել են Քաթարի օգտին:

«Բանավոր համաձայնությունը կայացել է նրանում, որ քվեարկության ժամանակ քվեարկելու ենք երկու գերտերությունների օգտին»,- ասել է Բլատերը: