14:46 , 30 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են գարնանը մեկնարկած վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: 2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 317 վթարային պատշգամբ:
Ծրագիրն իրականացվել է Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն:
Հիշեցնենք, որ շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, պետք է հոգ տանեն բնակիչները: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից: