Ռաֆինացված շաքար և օշարակով գազավորված ըմպելիքներ
Ռաֆինացված շաքարը, գիտնականների կարծիքով, խթանում է չարորակ բջիջների աճը:
Նրանք դա բացատրում են ֆրուկտոզային օշարակով, որը հեշտությամբ կլանվում է քաղցկեղային բջիջների պատերի կողմից:
Այսպիսով՝ թխվածքները, օշարակով գազավորված ըմպելիքները քաղցկեղածին մթերքներ են համարվում:
Ապխտած, թթու դրած և մարինացված մթերքներ
Այսպիսի մթերքները պարունակում են բազմաթիվ նիտրատներ, որոնք վերածվում են նիտրոզոդիմեթիլանիլինի:
Այդ նյութն, իր հերթին, զգալիորեն բարձրացնում է քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը:
Ֆերմայում աճեցված սաղմոն
Սաղմոնի զգալի մասն աճեցվում է հատուկ ֆերմաներում, որտեղ դրանց կերակրում են քիմիական նյութերով, հակաբիոտիկներով և այլ քաղցկեղածիններով հարուստ կերով:
Վերլուծության համաձայն՝ արհեստական սաղմոնի մսում առկա են մեծ քանակությամբ պոլիքլորացված բիֆենիլներ և սնդիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
