13:42 , 30 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Դուշանբեում այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եմ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ազգի» պալատում պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Հանդիպումից հետո «Նավրուզ» պալատում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով խորհրդի նիստը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ