Բաղդադի մոտ գտնվող փախստականների ճամբարի վրա 15 հրթիռ է ընկել. կան զոհեր


13:22 , 30 հոկտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Մոտ 15 հրթիռ է ընկել Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող փախստականների ճամբարի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի զինված ուժերի ներկայացուցչին:

Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ: Այժմ պարզվում է, թե արդյոք տեղաբաշխման կենտրոնը նախնական թիրախն է եղել: Հայտնի է, որ ճամբարում հիմնականում բնակվում էին փախուստի դիմած Իրանի ընդդիմախոսները:

Հարձակման հետևանքով զոհերից բացի տուժել է տասնյակ մարդ, ճշգրիտ թիվը հաստատվում է: