13:15 , 30 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
«Վարչական ռեսուրսի վերաբերյալ մեր մտահոգությունները չեն վերանա, քանի դեռ ընտրական պրոցեսի նկատմամբ վստահություն չկա», -այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Անդրադառնալով Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքում և Նույնականացման քարտերի մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթին, պատգամավորն ասաց, որ իր համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն չընդունեց մեծամասնության առաջարկությունները, մասնավորապես մատերը թանաքոտելու մասին առաջարկը:
«Լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ այսօր մեծամասնությունը համառում է դա անել: Պետք է անհրաժեշտ մեխանիզմներ ապահովել, որպեսզի չունենանք անվստահության վիճակ ընտրական գործընթացների նկատմամբ: Բնականաբար, երբ մերժվում են խելամիտ առաջարիկները, ապա անվստահությունը խորանում է ու կեղծիքների մասին հայտարարությունները գերակշռող են դառնում», -հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ