Հունաստանի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների 2 նավակ. կա 17 զոհ


12:54 , 30 հոկտեմբեր, 2015

9023445Էգեյան ծովի արևելյան մասում խորտակվել է ներգաղթյալների 2 նավակ: Հույն փրկարարները ջրից դուրս են բերել 144 մարդու, 17 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է հունական Protothema թերթը:

Պարբերականը հայտնում է, որ առաջին պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Մեծ թվով ներգաղթյալներով նավակը շրջվել է Կալոլիմնոս և Կալիմնոս կղզիների շրջանում: Հունաստանի առափնյա պահպանությունը դեպքի վայր է ուղարկել 4 նավ: Փրկարարները ջրից դուրս են բերել 138 մարդու, 14 մարդ մահացել է:

Երկրորդ պատահարը տեղի է ունեցել Ռոդոս կղզու շրջանում՝ ուրբաթ առավոտյան: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 6 ներգաղթյալի, 3-ը մահացել են, ևս 3 մարդ կորած է համարվում: