Որևէ թիմ հոկտեմբերին չեմպիոն չի դարձել. Գվարդիոլա


12:30 , 30 հոկտեմբեր, 2015

PEPՄյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Գերմանիայի գավաթի խաղարկության «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղի մասին և խոսել թիմի հեռանկարների մասին:

«Գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից: Դա բարձր մակարադակ է: Կատարելությանը սահմաններ չկան: «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում հաճախ էինք կորցնում գնդակն ամենապարզ իրավիճակներում: Աշխարհի ուժեղագույն ակումբների հետ խաղերի ժամանակ դա մեծ ռիսկ կլիներ:

Եթե մենք պահպանենք ներդաշնակությունը, թիմային հոգին, ապա կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար: Հավատացեք, որևէ թիմ հոկտեմբերին չեմպիոն չի դարձել: Այնպես որ, պետք է շարունակենք աշխատել»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: