Այս պահին ամբողջովին չեմ կարող տրվել երաժշտությանը. ռեփեր Համոն՝ առաջիկա ծրագրերի, թատերական գործունեության և ընտանիքի մասին


12:22 , 30 հոկտեմբեր, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Այս պահին ամբողջովին չեմ կարող տրվել երաժշտությանը. ռեփեր Համոն՝ առաջիկա ծրագրերի, թատերական գործունեության և ընտանիքի մասին

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռեփեր, դերասան Համո Ադիյանը, ում հեռուսատդիտողը տեսել է «Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներում: Երգիչ-դերասանը մեզ հետ զրույցում խոսել է թատերական գործունեության, որպես ռեփ կատարող իր պլանների, ընտանիքի եւ իր կյանքում ճակատագրական իրադարձության մասին:

-Համո, առաջինը կցանկանայի պատմեքթե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված,առաջիկայում ի՞նչ ներկայացումներ են սպասվում:

-  Հիմա զբաղված եմ մի պիեսի ներկայացման  փորձերով. այս անգամ ներկայանում եմ որպես ռեժիսոր:

-Ձեզ չենք տեսնում էկրաններինինքներդ չե՞ք ցանկանումթե հարմար առաջարկներչկան:

- Ես չորս տարի նկարվեցի «Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներում, կարծում եմ, երկու տարի հանգիստը պետք էր նրա համար, որ վերականգնվեմ թատրոնում: Այս պահին զբաղվածությունս միայն թատրոնում է:

-Հիմա կինոոլորտը առհասարակ չի՞ հետաքրքրումինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքըայսօրվա հայկական արտադրության գեղարվեստական ֆիլմերի նկատմամաբ:

- Ասեմ, որ այսօրվա հայկական կինոարտադրությունը եւ նրա սրընթած աճը ուրախացնում է: Իհարկե, շատ ուրախ եմ, որ արդեն ունենք մի քանի եւ կադրային, եւ ռեժիսորական առումով որակով աշխատանքներով ֆիլմեր: Կարծում եմ, մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք տարբեր ժանրերի որակով ֆիլմեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ