Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Նախագահ Մամնուն Հուսեյնին


12:04 , 30 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին`մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: