Վան Գալն ասես չի ցանկանում, որ տղաները հաղթեն. Պոլ Սքոուլզ


11:48 , 30 հոկտեմբեր, 2015

284141«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը հայտարարել է, որ չէր ցանկանա հանդես գալ ներկայիս թիմում և իր կարծիքն է հայտնել «կարմիր սատանաներ»-ի խաղաոճի մասին:

««Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղում բացակայում է ռիսկի գործոնը: Այսպիսի թիմի դեմ չես ցանկանում խաղալ, քանի որ այն չափազանց կազմակերպված է: Վան Գալն ասես չի ցանկանում, որ տղաները հաղթեն: Այս թիմում չէի ցանկանա խաղալ:

Մարզչի համար ամենաբարդը գոլերն են: Ներկա էի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին: Կարող եմ ասել, որ Ռունին հիանալի է տեղաշարժվում, բայց չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով նրան փոխանցում կկատարի:

Խաղացել եմ հիանալի հարձակվողների հետ և չեմ կարծում, թե Ռուդ վան Նիստելրոյը, Էնդի Քոուլը, Դուայթ Յորքը կարող էին խաղալ այս թիմում»,- Daily Mail-ը մեջբերում է Սքոուլզի խոսքերը: