Վրաերթի ենթարկված պաշտոնյան հիվանդանոցում մահացավ


11:32 , 30 հոկտեմբեր, 2015

Aysor.am-ը գրում է.

Երևանի Վարդանանց փողոցում  հոկտեմբերի 25-ին  կնոջ հետ վարերթի ենթարկված  ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  Ջրային տնտեսության  պետական կոմիտեի  աշխատակազմի ղեկավար  Մհեր Մկրտումյանը  երեկ հիվանդանոցում մահացել է։

Հերացու անվան թիվ 1  համալսարանական հիվանդանոցի  գլխավոր բժիշկ  Կարեն Սահակյանը երեկ  ՀԺ թղթակցի հետ զրույցում  ասել է, որ  Մկրտումյանի ստացած վնասվածքները  անհամատեղելի էին կյանքի հետ։ Կարեն Սահակյանը հայտնել է նաև, որ  Մկրտումյանի կնոջ՝  Գայանե Մկրտումյանի վիճակը  ծանր է գնահատվում, սակայն դրական տեղաշարժ կա։