15:00 , 30 հոկտեմբեր, 2015Երբեմն նույնիսկ չես էլ կասկածի, թե ինչ են թաքցնում մարդիկ իրենց ամենօրյա հագուստի տակ։ Լոնդոնցի լուսանկարիչ Ալան Փաուդրիլը բացահայտում է այս մարդկանց՝ ցույց տալով նրանց դաջվածքապատ մարմինները, որոնք հաճախ քայլող ու շնչող արվեստի գործեր են։

Ես 51 տարեկան էի, երբ սկսեցի, և հայրս արդեն մահացել էր, իսկ մայրս ոչինչ չասաց, քանի որ դեմենցիայով է տառապում։

Չեմ կարծում, թե դաջվածքների մասին իմ կարծիքը կփոխվի, չեմ կարծում, որ երբևէ կզղջամ՝ անկախ իմ տարիքից։

Ես սկսեցի 1963թ.-ին, երբ 14 տարեկան էի և չեմ կարծում, թե երբևէ կդադարեմ։

Իմ դաջվածքներն իմ անհատականության մի մասնիկն են, և ես միշտ կսիրեմ դրանք՝ և՛ հիմա, և՛ երբ 80 տարեկան լինեմ։

Մորս դուր չեկան ձեռքիս դաջվածքները, ու ես ասացի. «Լսիր, մամ, ես փողոցում հերոին չեմ օգտագործում»։

Ինձ դուր է գալիս տարբերվել, և ամեն օր ինձ հարցնում են դրանց մասին։ Լավ դաջվածքներն էժան չեն, էժան դաջվածքները լավը չեն։

Ես 16 տարեկան էի և իմ ազդրի վրա փոքրիկ մողես արեցի։ Ծնողներս ասում էին. «Ինչպե՞ս ես աշխատանք գտնելու»։

«Քիսի» անդամների պատկերներով դաջվածքներն իմ ամենասիրելիներն են, ցավն աննկարագրելի էր, սակայն լավ է ցույց տալ խմբին իմ նվիրվածությունը։

Դրանք ինձ ինքնավստահություն ներշնչեցին կյանքում։ Ես կսիրեմ դրանք ապագայում այնպես, ինչպես սիրում եմ հիմա։

Չեմ կարող ասել, թե որ տարիքում կդադարեմ։ Քանի դեռ ազատ տեղ կա, ես կլցնեմ դրանք։ Չեմ կարծում, թե իմ վերաբերմունքը երբևէ կփոխվի։

Ես սիրում եմ այն փաստը, որ ես միջին տարիքի եմ, մասնագիտական աշխատանք ունեմ և շրջապատված եմ սովորական մարդկանցով ու որ իմ կրծքին «No Fucking Way» դաջվածք ունեմ։

Իմ առաջին դաջվածքը 1 տարեկանում եմ արել, և դա գաղտնի է եղել 10 տարի։ Դա իմ մի մասնիկն է, և ես երբեք չեմ պատրաստվում ծերանալ։

Եթե ես երբևէ մոռանամ, թե ով եմ, ես հանում եմ հագուստս, նայում հայելուն և կրկին հիշում՝ ով եմ։

Ես սիրում եմ իմ դաջվածքները, դա ապրելակերպ է և իմ մի մասնիկը։ Ես կշարունակեմ դաջվածքներ ստանալ այնքան, որքան կկարողանամ։

Ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում, և թե ինչպես են կնճիռներն ու ծալքերը փոխում դրանց տեսքը։ Երբ ես այլևս տեղ չունենամ իմ վզից ներքև, կդադարեմ։

Քանի դեռ ես ինքնուրույն եմ զուգարան գնում, ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք կունենամ, երբ ծերանամ։ Ես երբեք չէի պլանավորում այսքան դաջվածքներ անել, սակայն ես կախվածություն ձեռք բերող անհատականություն եմ։