Ինչպես են անցնում Գոհար Գասպարյանի` «Հայաստանի համը» հաղորդման նկարահանումները. ՖՈՏՈ


11:11 , 30 հոկտեմբեր, 2015

«Հայաստանի համը» մասշտաբային նոր հեռուստանախագիծ: Այն ներկայացնելու է հայկական ազգային խոհանոցի ամբողջ հարստությունը, ավանդական ուտեստների պատրաստման ընթացքն ու հային բնորոշ հյուրասիրությունը: 
Առաջին ալիքի հաղորդավար Գոհար Գասպարյանն ու ֆրանսիացի խոհարար Ռոման Բուվիեն  նոր ձևաչափով բացահայտում են  Հայկական լեռնաշխարհի անսահման գեղեցկությունն ու էկոտուրիզմի արդի հնարավորությունները, խոհանոցային գաղտնիքներն ու ազգային առանձնահատկությունները:
Նոր հաղորդաշարը միտում ունի պահպանել ու զարգացնել դարերի խորքից եկած հայկական խոհարարական ավանդույթները ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: