10:52 , 30 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի տան բակ նռնակ են գցել, հաղորդում է hromadske.lviv-ը:
Պայթյունի ժամանակ Սադովոյի ընտանիքից ոչ ոք տանը չի եղել: Տուժածներ և վնասներ չկան:
Արդյունքում բերման է ենթարկվել Ալեքսանդր Գծիվինսկին, որը խոստովանել է, որ ինքն է նետել նռնակը և իր քայլը որպես բողոքի ակցիա է որակել: