Երջանիկները...


09:55 , 30 հոկտեմբեր, 2015

• Իրենց շրջապատում են երջանիկ մարդկանցով: Լավ տրամադրությունն ու երջանկությունը միշտ վարակիչ են, և կարելի է փոխադարձաբար վարակել ու վարակվել դրական լիցքերով:

• Ժպտում են, երբ իսկապես ուրախ են: Արհեստական և ստիպողական ծիծաղը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու տրամադրության վրա: Եթե զգում եք, որ անտրամադիր եք, փորձեք ինչ-որ լավ բանի մասին մտածել, կամ լավ բան հիշել ձեր կյանքից և ՏԵՂԻՆ ծիծաղել կամ ժպտալ:

• Ճկուն ու չընկրկող են: Մի անհաջողությունը չի նշանակում, որ դուք դժբախտ եք: Ինչպես ճապոնական ասացվածքն է սովորեցնում՝ «Յոթն անգամ ընկար, ութն անգամ ոտքի կանգնիր»:

• Փորձում են երջանիկ լինել: Իսկապես, դա էլ աշխատանք է, ինչպես գումար աշխատելը, ինչպես տունդ գեղեցկացնելն ու մաքուր պահելը, ինչպես գեղեցկ լինելը... Ամեն ինչ ճիգեր է պահանջում և ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Ունե՞ս ցանկություն երջանիկ լինելու, ամեն ինչ քո ձեռքում է՝ հասի՛ր դրան:

• Գնահատում են ամեն մի փոքր դրականը: Իհարկե, միշտ հաճելի է մեծ հաղթանակներ տոնելը, բայց երջանիկները նույն խանդավառությամբ են ընդունում նաև փոքրիկ ձեռքբերումները: Եթե օրական թեկուզ մի քանի վայրկյան հատկացնեք փոքրիկ դրական լավ բաներ նկատելուն, օրն էլ կլցվի դրական լիցքերով, ոչ թե կփչանա ու կողքիններինն էլ կփչացնի մի փոքրիկ անախորժության պատճառով:

• Նվիրաբերում են իրենց ժամանակն ուրիշներին։ Նույնիսկ շատ զբաղված երջանիկ մարդը ժամանակ կգտնի փողոցում անծանոթին օգնելու համար: Դրանից օգուտ կունենա նաև հենց ինքը՝ ստանալով օրվա դրական լիցքերը: Կամ փոքրիկ նվերներ են մտածում իրենց մտերիմների համար՝ առանց առիթի: Հոգեբանները գտել են, որ նվիրելիս մարդն ավելի շատ է լիցքավորվում դրական էմոցիաներով, քան նվեր ստանալիս:

• Կարողանում են լսել։ 
Այո՛, երջանիկները լսելու ընդունակություն ունեն: Լսում են մինչև վերջ և փորձում կարևոր բաներ քաղել խոսակցությունից: