Ուրուգվայի նախագահը ինքնաթիռում ֆրանսուհուն փրկել է շնչահեղձությունից


09:45 , 30 հոկտեմբեր, 2015

tabare-vazquez-6Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, որը մասնագիտությամբ բժիշկ է, անհապաղ բժշկական օգնություն է ցուցաբերել 17-ամյա ֆրանսուհուն, ում մոտ միջատլանտյան թռիչքի ժամանակ ծանր ալերգիկ ռեակցիա է սկսվել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, երբ Վասկեսը պաշտոնական այցով մեկնում էր Ֆրանսիա: Աղջիկը վեադառնում էր Բուենոս Այրեսից՝ հոկեյի մրցարշավից: Նա իրեն վատ է զգացել ինքնաթիռում գետնընկույզ ուտելուց հետո, որից աղջիկն ալերգիա ուներ:

Աղջկա մայրն օգնություն է կանչել, երբ նա դադարել է շնչել: Օդանավի հրամանատարն ուղևորներին հարցրել է՝ արդյոք ինքնաթիռում բժիշկ կա՞: Օգնության է հասել 75-ամյա Վասկեսը: Իր անձնական բժշկի՝ Մարիո Սելարայանի հետ նա հանգստացրել է աղջկան, դեղորայք տվել և միջմկանային ներարկում կատարել: Բժիշկներին հաջողվել է հանգստացնել նրան, ուստի արտակարգ վայրէջքի անհրաժեշտություն չի առաջացել: