Հայկական լրատվամիջոցների լրագրողները իրենց «Դոստոևսկի են երևակայում»


16:39 , 10 դեկտեմբեր, 2012

Հայկական լրատվական կայքերը կա՞յֆ են ստանում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների, աղետների մասին հնարավորինս շատ լուրեր հայթայթելուց, տեղադրելուց և հետո այդ նյութերի հղումները Ֆեյսբուքում և ուր ասես տարածելուց:
Եթե ձեզ դա էդքան հաճելի է, տպեք ու ձեր տան պատերին կպցրեք այ սադիստամազոխիստ լրագրողներ ու մի փչացրեք ազգի տրամադրությունն ու օրը:
Հ.Գ. Բավական է, ասենք, Կամչատկայի եսիմ որ գյուղում մի հատ անասուն մի տատիկի սպանի կացինով, և այդ լուրն անմիջապես տեղ է գտնում մեր լրատվական կայքերում:
Նենց տպավորություն է, որ լրագրողների մեծ մասը իրենց «Դոստոևսկի են պատկերացնում»...