BMW–ի լքված ավտոսրահն Օնտարիո քաղաքում (լուսանկարներ)


07:55 , 30 հոկտեմբեր, 2015

Կանադական Օնտարիո քաղաքում BMW–ի դիլերական կենտրոնը փակ է արդեն 23 տարի։ Բայց դրա ներսում պահպանվում են այդ տարիների նորույթ համարվող ավտոմեքենաները։ Դրսից կարելի է տեսնել 6–րդ դասի կուպեն և 80–ականներին թողարկված 5–րդ դասի մեքենաները։ Շատերը վստահ են, որ դրանք «գանձի» միայն մի մասն են։ Այդ հաստատությունը նաև ստորգետնյա կայանատեղի ունի, որտեղ հիմնականում պահվում էին լյուքս դասի մեքենաները։

Թե ինչու է դրա տերը դադարեցրել գործունեությունը և այդ վիճակում թողել ավտոսրահը, անհայտ է։ Տեղացիներն ասում են, որ նա 2002–ին մեկնել է Տորոնտո, որտեղ նույնպես BMW–ի սրահ է բացել։ Հետաքրքրական է, որ լքված ավտոսրահը վանդալների զոհ չի դարձել և պահպանվել է այնպես, ինչպես 23 տարի առաջ էր։