Մայքլ Ջորդանի շքեղ առանձնատունը ներսից (լուսանկարներ)


06:58 , 30 հոկտեմբեր, 2015

Աշխարհահռչակ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի՝ Չիկագոյի հարուստ Հայլենդ–Պարկում գտնվող այս տունը 5 հազար քմ տարածք, 9 ննջարան ունի և 14 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ։



Արդեն 3 տարի է անցել այն պահից, երբ տունը հանվել է վաճառքի, սակայն գնորդ այդպես էլ չի հայտնվում։ Բասկետբոլի սուպերաստղին չօգնեց նաև գնի կրկնակի իջեցնումը։ Տունը կառուցվել է 1995 թ.–ին։

2012թ.–ին առանձնատունն արժեր 29 միլիոն դոլար, բայց այժմ այն կարող են ձեռք բերել 14,855 միլիոնով։