Լավ նախաճաշը` հղիանալու գրավական


01:32 , 30 հոկտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Լեհ գիտնականները գտնում են, որ այն կանայք, ովքեր խնդիրներ ունեն և չեն հղիանում ապա պետք է լավ նախաճաշեն, գրում է med2.ru-ն:

Երուսաղեմի և Թելավիվի համալսարանի գիտնականները, պրոֆեսոր Օրենի գլխավորությամբ անցկացրել են հետազոտություն. նրանք 12 շաբաթ շարունակ հետազոտել են 60 կանանց, որոնց մի մասը առավոտյան նախաճաշել է, իսկ մյուս մասը այդ նույն քանակությամբ սննդամթերքը օգտագործել է երեկոյան ճաշի ժամանակ:

Ապա 12 շաբաթ անց մասնագետները գրանցել են, որ առաջին խմբի կանանց մոտ գլյուկոզայի քանակությունը բավականին իջել է և օրգանիզմում տեսոստերոնների թիվը 50%-ով կրճատվել է: Բացի այդ առաջին խմբի կանանց մոտ նկատվել է ձվազատման (օվուլացիայի) փուլի ակտիվություն, որը բացակայում է 2-րդ խմբի մոտ:

Ելնելով այս ամենից, գիտնականները կարծում են , որ հագեցած նախաճաշը կարող է հանգնեցնել կանանց մոտ ծնելիության մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, շատ կարևոր է իմանալ, որ ոչ միայն անհրաժեշտ է վիտամիններով հագեցված սնունդ օգտագործել, կարևոր է նաև, թե օրվա որ ժամին պետք է այն ընդունել: