Ռոնալդուի մտերիմ ընկերը հայտնել է, թե որ ակումբում ֆուտբոլիստը կավարտի կարիերան


23:20 , 29 հոկտեմբեր, 2015

Ռոնալդուի մտերիմ ընկերը հայտնել է, թե որ ակումբում ֆուտբոլիստը կավարտի կարիերան168.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մտերիմ ընկերը լրագրողի հետ զրուցում նշել է, որ պորտուգալացին ցանկանում է կարիերան ավարտել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է «talkSPORT»-ը:

Ռոնալդուի ընկեր Խոսե Սեմեդոն ասել է, որ ֆուտբոլիստը կարոտում է Անգլիան և երազում է, որ մադրիդյան ակումբը խաղա Անգլիայում: Դա անհնար համարելով՝ Խոսեն նշել է, որ Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կարիերան կավարտի Անգլիայում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես եկել 2003-2009 թվականներին։