22:26 , 29 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Հայաստանի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների միջև կստորագրվի օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում համաձայնություն տվեց համաձայնագրին ստորագրմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագրի կնքումը համարում է նպատակահարմար:
Համաձայնագիրը նախատեսում է թռիչքների իրականացման 5-րդ և 7-րդ կարգի ազատություն` քաղաքացիական թռիչքների և բեռների տեղափոխման հնարավորություն: