00:48 , 30 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում մանկական սենյակ են բացել։ Այդ մասին հայտարարել է ԳՌ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը Facebook-ի իր էջում։
«Ստուգել ենք, մաքուր է, հարմարավետ եւ անվտանգ։ Կարելի է բերել երեխաներին»,- գրել է նա։
Ավելի վաղ Ռադայի խոսնակ Վալեր Գրոյսմանը հայտարարել էր, թե մանկական սենյակը նախատեսված է 10-15 երեխաների համար։ Պատգամավորներն ու աշխատակիցները կարող են բերել երեխաներին եւ թողնել այնտեղ երկու ժամով, մինչ ծնողները լուեն իրենց հարցերը։