19:50 , 29 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2015 թվականի նոյեմբերի 2-ից գործարկվելու է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 25.5 կմ-ին տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: