19:44 , 29 հոկտեմբեր, 2015
Մոլորակի վրա նոր սառցե դարաշրջան կգա մոտավորապես 1500 տարի հետո: EFE գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Վլադիմիր Կոտլյակովը:
Ըստ գիտնականի՝ գլոբալ տաքացման գործընթացն աստիճանաբար մոտենում է ավարտին, և «արդեն սկսվել է սառեցումը»: Կոտլյակովը վստահ է, որ կլիմայական պայմանները «մշտապես փոխվում են»: Գիտնականը համաձայն չէ կանխատեսումներին, որ ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ մինչև ընթացիկ հարյուրամյակի վերջ, քանի որ մինչև հիմա չեն հավաքվել բավականաչափ գիտական տվյալներ այդ տեսակետը հաստատելու համար:
Կոտլյակովը նշել է, որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոլորակին, ամենայան հավանականությամբ, սառցե դարաշրջան է սպասվում: Գիտնականը հավելել է, որ մարդիկ չեն կարող ազդել ջերմաստիճանի ո´չ իջնելու, ո´չ էլ բարձրանալու վրա, քանի որ «բարեբախտաբար», մարդկության ողջ ուժն «անհամատեղելի է» արևի ուժին: