ԵՄ-ն առժամանակ դադարեցրել է պատժամիջոցները Բելառուսի դեմ


19:06 , 29 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհուրդը որոշում է կայացրել 4 ամսով դադարեցնել Բելառուսի նկատմամբ գործող պատժամիջոցները:

Interfax-ը հայտնում է, որ այդ որոշման շրջանակներում Բելառուսի իշխանական շրջանակներից 170 հոգու և 3 ընկերության նկատմամբ կդադարեցվի ակտիվների սառեցումը, մուտքի արգելքը ԵՄ-ի երկրներ:

ԵՄ-ն Բելառուսի դեմ իր պատժամիջոցների քաղաքականությունը մեղմել է այդ երկրում քաղբանտարկյալների ազատ արձակման մասին լուրերի ֆոնին:

Բեռալուսից հույս են հայտնել, որ ԵՄ-ն ամբողջությամբ կվերացնի պատժամիջոցները Մինսկի դեմ: