Նույնականացման քարտերի մասին օրենքն անցավ առաջին ընթերցումը


17:09 , 29 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քվեարկությունը։ Առաջին ընթերցմամբ 81 պատգամավոր կողմ քվեարկեց, 16-ը՝ դեմ, ձեռնպահ՝ 14:

ՀՀ ավելի քան 180.000 քաղաքացիներ, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, օրենսդրական սույն փոփոխության շնորհիվ կկարողանան մասնակցել դեկտեմբերի 6-ին նախատեսված՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, եթե սույն փոփոխությունները հավանություն ստանան 2-րդ և 3-րդ ընթերցմամբ։

Նախագծի հեղինակը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն է, Արտակ Մինասյանն է, Գագիկ Մինասյանն է, Գագիկ Մելիքյանն է: