Ադրբեջանի հրետակոծություններից տուժած տավուշցիներին փոխհատուցում են կրած վնասները


17:10 , 29 հոկտեմբեր, 2015

Հրետակոծությունից վնասվել էին Վազաշենի համայնքային կենտրոնը, Այգեպարի մանկապարտեզը, Բերդավանի երաժշտական դպրոցն ու գեղագիտական կենտրոնը և 586 տնտեսություն:

Կատարված հաշվարկները Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացվել էին ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետարանին 63 մլն 605 հազար 500 դրամ գումար է հատկացվել՝ 586 տնտեսության վնասները փոխհատուցելու համար և 2 մլն 425 հազար դրամ գումար՝ Այգեպարի մանկապարտեզի տանիքի վերանորոգման, Վազաշենի համայնքային կենտրոնի և Բերդավանի երաժշտական դպրոցի ու գեղագիտական կենտրոնի վնասները վերականգնելու նպատակով: Փաստաթղթային ձևակերպումներն արդեն ավարտված են, գումարները փոխանցվում են հասցեատերերին նրանց կողմից բացված համապատասխան հաշվեհամարների վրա: