17:45 , 29 հոկտեմբեր, 2015Շատ գեղեցիկ, օրիգինալ և համեղ շոկոլադե տարա մրգերի և քաղցրավենիքի համար
1. Երկու առանձին ամանների մեջ հալեցրեք սև ու սպիտակ շոկոլադներ: Թողեք, որ մի քիչ հովանան, որպեսզի փուչիկը միանգամից չպայթի:
2. Փչեք փուչիկը, կապեք:
3. Թափանցիկ լեյկոպլաստով ամրացրեք փուչիկը որևէ կլոր, փոքր ափսեից:
Տարբերակ 1.

4. Փուչիկի վրա լցրեք եղած սև, ապա սպիտակ շոկոլադի ¼ մասերը:

5. Թողեք, որ սառչի:

6. Շարունակեք լցնել իրար վրա շոկոլադե շերտերը՝ պարբերաբար թողնելով, որ ստացված մասսան սառչի: Պահեք միայն մի քիչ սպիտակ շոկոլադ հիմքի համար:

7. Շրջեք փուչիկը, հանեք տակի ափսեն և սպասեք որոշ ժամանակ:

8. Թեթևակի ծակեք փուչիկը և զգուշորեն դուրս մղեք ներսի օդը:
9. Զգուշորեն հեռացրեք փուչիկը:

10. Շոկոլադե տարան պատրաստ է: Կարող եք դրա մեջ մրգեր լցնել ու մատուցել:

Տարբերակ 2.






