15:54 , 29 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
«Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը շատ ավելի հստակ է, շատ ավելի բան է ասում իշխանությունների տարանջատման սկզբունքի, մարդու իրավունքների երաշխավորման հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը:
Միաժամանակ նա նշեց, որ ինչպես այժմ, հնարավոր փոփոխություններից հետո էլ խնդիրը լինելու է կիրառության մեջ. «Զուտ տեքստը որևէ բան չի տալու: Շատ առաջադեմ երկրներ սահմանադրություն չունեն: Պետք չէ սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես հարցերը լուծելու միջոց»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում սահմանադրությունը շուտ-շուտ փոփոխվում, սահմանադրագետն ասաց, որ 1995 թվականին կատարվեցին առաջին փոփոխությունները. «Սահմանադրության մշակումը տեղի էր ունեցել որոշակի պատերազմական գործողությունների ժամանակ, սոցիալական ծանր պայմաններում, հնարավոր չէր հաշվի առնել այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած էին այդ ժամանակ և որոնք գալու էին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ