15:40 , 29 հոկտեմբեր, 2015
Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ ցողունային բջիջները կիրառվում են տարբեր հիվանդություններից մարդկանց բուժելու համար, ինչը վերաբերում է նաև սրտաբանական խնդիրներին։ Ցողունային բջիջների «Նորագույն բժշկություն» կլինիկայի գլխավոր բժիշկ Յուրի Հեյֆեցը հայտարարել է, որ գործնականում հաստատված է, որ ցողունային բջիջներն արդյունավետ են նաև այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են սրտամկանի կաթվածը, ստենոկարդիան, կարդիոսկլերոզը և այլն։
Սրտի կաթված տարած մարդու համար բջջային թերապիայի ստանդարտ կուրսը տևում է մոտ 4 ամիս։