Երկրաշարժ՝ Երևանում և Արարատի մարզում


15:20 , 29 հոկտեմբեր, 2015

26.05Հոկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 14.11-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ մամուլի բաժնից։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.810 և արևելյան երկայնության 44.250 (Թուրքիա):

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ: