Ջորջ և Ամալ Քլունիների ընտանիքում նոր համալրում է տեղի ունեցել։ Զույգը որդեգրել է 4 տարեկան փրկարարական շուն՝ կենդանիների ապաստանից։
Շան անունը Միլլի է, որին հայտնաբերել էին այս ամսվա սկզբին ռեստորանի մոտակայքում և տեղափոխել կենդանիների ապաստան։
Ամալն ու Ջորջն արդեն ունեին Լուի անունով փրկարարական շուն։ Ամալն ու Ջորջը նախապես հանդիպել են շներին, որպեսզի տեսնեին արդյոք շները կհամակերպվեին միմյանց՝ մինչ Միլիի պաշտոնական որդեգրումը։

